Մեծամոր Պատմահնագիտական Արգելոց-թանգարան

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
Ավտոկայանատեղիայո
մուտքն ազատ էոչ
սրճարանոչ
Կարևոր է իմանալ
գ. Տարոնիկ

Մեծամոր գետի ափին, Տարոնիկ գյուղի մոտ է գտնվում Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին։ Այն համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է։ 1965թ-ից մինչև մեր օրերը Մեծամորում պեղումներ են իրականացվում։ Այստեղ կարելի է տեսնել բրոնզի և երկաթի դարերի նմուշներ։ Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն է եղել բրոնզի ժամանակաշրջանում՝ մ․թ․ա 4-2-րդ դարերում։ Այստեղ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը։ Ամենանշանավոր նմուշը կարելի է համարել բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարշիաշի ագաթից պատրաստված գորտ-կշռաքարը՝ մ․թ․ա 16-րդ դարից և բաբելոնյան տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեսքով սարդոնիքսե կնիքը։ Այստեղ կարելի է հետևել, որ Մեծամորը եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ։ Թանգարանում կարելի է տեսնել ավելի քան 27,000 ցուցանմուշներ։ Առաջին հարկում պահպանվում է ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք ցույց են տալիս վաղ բրոնզի շրջանից մինչև ուշ միջնադարի ժամանակաշրջանը։

5.0

Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:30

Կիրակի՝ 10:00-14:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը հայերեն 3000 դրամ է։

Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն 5000 դրամ է:

Տոմսեր

Մուտքի տոմս - 1500 դրամ

Մանկական տոմս - 750դրամ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։

 

Կոնտակտներ
+374-77-002475
metsamor.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր